Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անվճար հաշվարկ Ավինյան Տիգրանի համար

Անվճար հաշվարկ Ավինյան Տիգրանի համար
23.01.2025 | 10:44

Պատկերացնենք, որ քաղաքացին գնում է տրանսպորտից օգտվելու տարեկան փաթեթ` 90 000 ՀՀ դրամ:

Ընդունենք, որ Երևանի տրանսպորտը (բացառությամբ` մետրոյի) աշխատում է օրական 14 ժամ:

Եթե քաղաքացին 14 ժամում 10 րոպեի ընթացքում մեկ անգամ տրանսպորտից օգտվի, ապա կստացվի, որ վերջինս օրական կարող է 84 անգամ (!!!) տրանսպորտ նստել (14*60 / 10): Տարեկան հաշվարկով` 84*365=30660 անգամ (!!!):

Այսինքն, մեկ ուղևորությունը քաղաքացու համար կարժենա 90000/30660=2.9, այլ կերպ ասած` մոտ 3 ՀՀ դրամ:

Էժանանում է, արդար է, շնորհակալություն Ավինյան Տիգրանին:

Овация, бурные продолжительные аплодисменты !!!

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

ՀԳ.

Եթե 14 ժամում տրանսպորտից օգտվեք 5 րոպեի ընթացքում 1 անգամ, ապա 1 ուղևորության արժեքը կկազմի 1.5 ՀՀ դրամ:

ՀԳ2.

Որպեսզի տրանսպորտի գինը համարյա անվճար լինի, առաջարկում եմ տրանսպորտից օգտվել օրական 24 ժամ:

Դիտվել է՝ 4699

Մեկնաբանություններ